Թրամփը 15 միլիարդ դոլարի դատական հայց է ներկայացրել The New York Times-ի դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 15 միլիարդ դոլարի դատական հայց է ներկայացրել The New York Times-ի դեմ զրպարտության համար։ Նա այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
Թրամփը The New York Times-ը անվանել է «ձախակողմյան Դեմոկրատական կուսակցության խոսափող» և «երկրի ամենավատ թերթերից մեկը»։ Նա մանրամասնել է, որ Ֆլորիդայում 15 միլիարդ դոլարի դատական հայց է ներկայացրել։
ԱՄՆ նախագահը մեջբերել է իր և իր ընտանիքի դեմ զրպարտությունը, ինչպես նաև հրատարակության կողմից 2024 թվականի նախագահական ընտրություններում իր մրցակից՝ այն ժամանակվա փոխնախագահ Կամալա Հարիսի բացահայտ աջակցությունը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից