Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Սեպտմեբրի 12-ին Երևանում կայացել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 6-րդ հանդիպումը, գրում է Ermenihaber.am-ը։
Հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարությունները հրապարակել են տեղեկություն ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
Հայտնի է, որ կողմերը որոշում են կայացրել համատեղ վերականգնել Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհ)։
Ըստ թուրքական աղբյուրի՝ դարեր շարունակ առևտրային ուղիների ամենակարևոր հատման կետերից մեկը հանդիսացող կամրջի վերականգնումը կնպաստի ինչպես տարածաշրջանային զբոսաշրջությանը, այնպես էլ երկու երկրների միջև մշակութային համագործակցությանը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից