Թրամփը շփոթվել է՝ հայտարարելով անհավանական թվեր
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը MSNBC-ի եթերում հայտարարել է, թե 2024 թվականին երկրում շուրջ 300 միլիոն մարդ վնասվել է թմրամիջոցներից, որոնք ներմուծվել են այլ երկրներից։ Մինչդեռ երկրի բնակչությունը կազմում է ընդամենը 340 միլիոն։
Լրագրողները և փորձագետները արագ արձագանքել են այս հայտարարությանը՝ այն անվանելով բացահայտ սխալ հաշվարկ։ Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տվյալների՝ 2024 թվականին թմրամիջոցների հետևանքով արձանագրվել է մոտ 75 հազար մահվան դեպք։
Թրամփի խոսքերը հնչել են այն հարցին ի պատասխան, թե ինչ է նա մտածում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մեղադրանքների մասին, ով ԱՄՆ-ին անվանել էր «անօրինական ու ագրեսիվ»՝ Կարիբյան ծովում նարկոմաքսաներին հասցված հարվածների պատճառով։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ամերիկյան զինված ուժերը վերացրել են Վենեսուելայից գործող երեք նարկոկարտելի անդամների։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը