ՌԴ ԶՈւ-ն հարվածել է Արևմուտքի ռազմական մատակարարումների բաշխման կետին Ուկրաինայում
Քաղաքական
Ռուսաստանի զինված ուժերը թիրախավորել են լոգիստիկ հանգույց, որտեղից բաշխվում էին Արևմուտքի կողմից մատակարարված զենքերն ու ռազմական տեխնիկան Ուկրաինայի զինված ուժերին։ Ինչպես հայտնել է ՌԴ ՊՆ-ն, հարվածները հասցվել են օպերատիվ-մարտավարական ավիացիայի, հարվածային անօդաչուների, հրթիռային զորքերի և հրետանու միջոցով։
Բացի այդ, վնասազերծվել են վառելիքի բազա, հեռահար ԱԹՍ-ների պահեստներ ու գործարկման վայրեր, ինչպես նաև 153 կետեր, որտեղ ժամանակավոր տեղակայված էին ուկրաինական ստորաբաժանումներ և օտարերկրյա վարձկաններ։
Նշվում է, որ նման հարվածները սկսվել էին դեռ 2022-ի հոկտեմբերից՝ Կրիմի կամրջի պայթյունից երկու օր անց։ ՌԴ իշխանությունները պնդում են, որ թիրախավորվում են բացառապես ռազմական և ռազմավարական նշանակության օբյեկտներ՝ չդիպչելով բնակելի տներին ու սոցիալական հաստատություններին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)