Գերմանիայում զգալիորեն նվազել է հանդուրժողականության մակարդակը. hետազոտություն
Աշխարհ
«Ռոբերտ Բոշ» հիմնադրամի հրապարակած «Բազմազանության բարոմետր 2025»-ի տվյալներով՝ Գերմանիայում վերջին հինգ տարում էապես նվազել է հանդուրժողականությունը։ Եթե 2019-ին շատերը դրական էին վերաբերվում ազգային ու կրոնական բազմազանությանը, ապա այժմ այդ ցուցանիշները կտրուկ անկում են ապրել։
Հետազոտության համաձայն՝ միայն 34 տոկոս հարցվածներ են համարում, որ կրոնական բազմազանությունը հարստացնում է հասարակությունը (2019-ին՝ 44%), իսկ 56 տոկոսը դրական է գնահատում էթնիկական տարբերությունը (նախկինում՝ 73%)։ Հիմնադրամը նշում է, որ առավել մեծ մերժումը վերաբերում է մուսուլմանական համայնքին։
Ամենաբարձր հանդուրժողականությունը գրանցվել է Շլեզվիգ-Հոլշտեյնում և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում, իսկ ամենացածրը՝ Թյուրինգիայում, Սաքսոնիայում և Մեկլենբուրգ-Լյուբեկում։ Ընդհանուր բազմազանության ինդեքսը 2019-ի 68 կետից իջել է մինչև 63՝ ցույց տալով, որ Գերմանիայում սոցիալական լարվածությունը աճում է, գրում է Риа Новости-ն։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից