Թրամփը սխալվել է
ԱՄՆ
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ 2024 թվականին այլ երկրներից ԱՄՆ եկող թմրանյութերից տուժել է 300 միլիոն մարդ, մինչդեռ երկրի բնակչությունը կազմում է 340 միլիոնից մի փոքր ավելին: Այս մասին հայտնում է MSNBC հեռուստաալիքը։
«Անօրինական են այն թմրանյութերը, որոնք եղել են նավի վրա, և այն թմրանյութերը, որոնք ուղարկվում են մեր երկիր, ինչպես նաև այն փաստը, որ անցյալ տարի թմրանյութերից տուժել է 300 միլիոն մարդ։ Ահա թե ինչն է անօրինական», - պատասխանել է ամերիկացի առաջնորդը հարցին՝ ինչ է մտածում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի խոսքերի մասին, որը հայտարարել Է Կարիբյան ծովում մաքսանենգներին հարվածների պատճառով Վաշինգտոնի ագրեսիայի և անօրինականության մասին:
Շատ լրատվամիջոցներ նկատել են, որ նա սխալ է հաշվարկել և անիրատեսական վիճակագրական տվյալներ է ներկայացրել։ Մասնավորապես, MSNBC հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, նշել է՝ 2024 թվականին երկրում արձանագրվել է թմրանյութերի գործածումից մահվան 75 հազար դեպք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)