Ինչպե՞ս է գումար վաստակում Ամերիկայում Պուգաչովայի թոռը
Հասարակություն
Երգիչ Նիկիտա Պրեսնյակովը, ով լքել էր Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո, ԱՄՆ-ում շարունակում է եկամուտ ստանալ ռուսական հայտնի երգերի կատարմամբ։ Ինչպես գրում է լրագրող Ալյոնա Ժիգալովան, արտիստը կազմակերպում է երեկույթներ իր cover-խմբով՝ ներկայացնելով Լեոնիդ Ագուտինի, Վալերի Մելաձեի և այլ երգիչների հիթերը։
Նշվում է, որ միջոցառումների մուտքը արժե շուրջ 60 դոլար՝ մոտ 5 հազար ռուբլի։ Այս ձևաչափով Պրեսնյակովը կարողանում է պահպանել իր երաժշտական գործունեությունը արտերկրում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին նա հայտարարել էր ամուսնալուծության մասին Ալյոնա Կրասնովայից։ Զույգը բացատրել էր, որ իրենց կյանքին ու ապագային վերաբերող պատկերացումները էապես տարբեր են դարձել։ Մինչդեռ պրոդյուսեր Լեոնիդ Ձյունիկը խորհուրդ էր տվել երգչին վերադառնալ Ռուսաստան՝ ընդգծելով, որ արտագաղթը եղել է «զուտ էմոցիոնալ քայլ», հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)