Թրամփը խուսափել է պատասխանել Ուկրաինային Patriot համակարգերի փոխանցման հարցին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպատասխանեց լրագրողի հարցին՝ նախատեսվա՞ծ է արդյոք Ուկրաինային փոխանցել 17 «Patriot» զենիթահրթիռային համալիր։ Քաղաքական գործիչը սահմանափակվեց ընդհանրական հայտարարություններով՝ շեշտելով, որ «սա պատերազմ է, որը երբեք չպետք է տեղի ունենար» և ընդգծեց, որ Ուկրաինան այժմ «շատ ծանր վիճակում է»։
Զրույցի ընթացքում Թրամփը նշեց, որ իր հիմնական նպատակը հակամարտության դադարեցումն է։ Նա, սակայն, չհստակեցրեց ԱՄՆ դիրքորոշումը հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարման հարցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը սպասում է Վաշինգտոնի հստակ դիրքորոշմանը և անվտանգության երաշխիքներին։ Նրա խոսքով՝ Patriot համակարգերի մատակարարումը մնում է Ուկրաինայի հիմնական պահանջներից մեկը՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի PURL ծրագրի շրջանակում, որի արժեքը կազմում է շուրջ 3,5 միլիարդ դոլար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)