Եվրոպան չի գնա կոշտ քայլերի Իսրայելի դեմ Գազայի պատճառով
Քաղաքական
Եվրոպական միությունը, անկախ հնչեցրած հայտարարություններից, չի կիրառի լուրջ պատժամիջոցներ Իսրայելի դեմ Գազայի նոր ռազմական գործողությունների պատճառով։ Այս մասին Лента.ру-ի հետ զրույցում ասել է արևելագետ, ՌՍՄԴ ծրագրերի մենեջեր Իվան Բոչարովը։
Փորձագետի խոսքով՝ հումանիտար ճգնաժամը կարող է որոշ երկրներում սառեցնել հարաբերությունները Թել Ավիվի հետ, սակայն այդ քայլերը հիմնականում լինելու են ձևական։ Նա չի բացառել, որ մի շարք եվրոպական պետություններ կարող են ճանաչել Պաղեստինի պետությունը, սակայն այդ աջակցությունը, ըստ նրա, բացառապես խորհրդանշական կլինի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Իսրայելի բանակը սկսել է Գազայի վրա լայնածավալ նոր հարձակում՝ նպատակ ունենալով լիովին զբաղեցնել քաղաքը։ Թել Ավիվում տեղի են ունեցել բողոքի ցույցեր կառավարության որոշման դեմ, սակայն վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը «պատրաստ է մեկուսացման և նոր մարտահրավերների»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)