Հարվածը լեհական տանը մարդկային սխալի հետևանք է
Քաղաքական
Ռազմական փորձագետ Վասիլի Դանդիկինը կարծիք է հայտնել, որ ամերիկյան արտադրության «F-16»-ից արձակված հրթիռը, որը խոցել էր Լեհաստանում գտնվող բնակելի տուն, հավանաբար արդյունք է եղել մարդկային սխալի։ «Լեհ զինվորականները կարող էին սխալ թույլ տալ․ նման իրավիճակում հեշտ է ողբերգական հետևանքների հանգեցնել», — նշել է նա Лента.ру-ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ նման դեպքեր եղել են նաև խորհրդային տարիներին։ Փորձագետը վստահ է, որ Լեհաստանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ ուղիղ բախման։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ լեհական օդուժի «F-16»-ը հրթիռով փորձել է խոցել ենթադրյալ ռուսական անօդաչուն, սակայն այն ընկել է բնակելի տան վրա։ Բարեբախտաբար, տան տերերը չեն տուժել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)