Ինչպե՞ս է ապրում Բայդենը պաշտոնը թողնելուց հետո
ԱՄՆ
The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը նախագահությունից հետո վարում է շատ ավելի համեստ կյանք, քան իր դեմոկրատ նախորդները։ Թերթը գրում է, որ Բայդենը զրկված է խոշոր ֆինանսավորմամբ հիմնադրամներից, շքեղ գրադարանների ստեղծման ծրագրերից և բարձր վարձատրվող ելույթների հագեցած գրաֆիկից, որոնցով սովոր էին զբաղվել նախկին նախագահները։
Աղբյուրները պատմում են, որ պաշտոնը թողնելուց ընդամենը մի քանի շաբաթ անց Բայդենը շրջապատին ասել է՝ իր վրա կուտակված անձնական պարտքերը կազմում են շուրջ 800 հազար դոլար։ Նրա հնարավորությունները սահմանափակ են նաև տարիքային խնդիրների և Դեմոկրատական կուսակցության ներսում նվազած հեղինակության պատճառով։
Թերթի տվյալներով՝ մի շարք ընկերություններ խուսափում են Բայդենին առաջարկել հրապարակային հարթակներ՝ վախենալով գործող նախագահ Դոնալդ Տրամփի հնարավոր վրեժից։ Սա էլ ավելի է նվազեցրել Բայդենի հնարավորությունները ֆինանսական և քաղաքական ակտիվության ոլորտում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)