Էստոնիայում կրկին առաջարկում են փակել սահմանը Ռուսաստանի հետ
Քաղաքական
Էստոնիայի խորհրդարանում կրկին քննարկման է դրվել «Isamaa» կուսակցության ներկայացրած օրինագիծը, որը նախատեսում է ամբողջությամբ փակել սահմանը Ռուսաստանի հետ։ ERR-ի փոխանցմամբ՝ նախաձեռնության հեղինակները դա հիմնավորում են ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։
Կուսակցության առաջնորդ Ուրմաս Ռեյնսալուն ընդգծել է, որ նման քայլը կօգնի նվազեցնել անակնկալ միջադեպերի ռիսկերը։ Նա հիշեցրել է նաև Լեհաստանի և Ֆինլանդիայի փորձը, որտեղ արդեն իսկ փակվել են սահմանները Բելառուսի և Ռուսաստանի հետ։
Ռեյնսալուն հավելել է, որ եթե Էստոնիան գործի համատեղ Լատվիայի և Լիտվայի հետ, սահմանների փակման ազդեցությունն ավելի մեծ կլինի։ Նշենք, որ այս տարվա մարտին կառավարությունը մերժել էր նույնատիպ օրինագիծը․ այն ժամանակ նախաձեռնությունը ստացել էր ընդամենը 14 կողմ ձայն ընդդեմ 61-ի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)