Պուտինը «անխոցելի է»․ Ալեքսեյ Չեպան
Քաղաքական
ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողանա «հանել Վլադիմիր Պուտինին հունից» հնարավոր հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ Պուտինի փորձն ու քաղաքական կշիռը չափազանց մեծ են նման ազդեցության համար։
Չեպան ընդգծել է, որ աշխարհում այսօր ընդամենը երկու-երեք քաղաքական գործիչ ունեն համադրելի փորձ և հմտություններ։ «Պուտինին սադրելն ու իր հավասարակշռությունից հանելը գրեթե անհնար է», — նշել է պատգամավորը «Газета.ru»-ին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Զելենսկին հայտարարել էր Պուտինի հետ առանց նախապայմանների հանդիպելու պատրաստակամության մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)