Կարապետյանի կալանավորումը միանշանակ քաղաքական դրդապատճառներ է իր մեջ պարունակում. Ֆերոյան Նոյեմբերի 12–ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի Փաստաբան․ Ծառուկյանի էմոցիոնալ խոսքը հիմք դարձրեցին կալանքը երկարացնելու համար ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ ՆԱԲՈՒ-ն բացահայտումներ է ներկայացրել հանցավոր խմբավորման մասին.«Կարթագեն» գործի շարունակությունը Վենսը խոսել է հանրապետականների պարտության պատճառների և Իսրայելի հետ հարաբերությունները վերանայելու մասին Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ) Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մնում է առաջնահերթություն. Միրզոյան Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 3 ամսով Հունգարիան հանրայնացրել է կոմունիստական գաղտնի ոստիկանության արխիվը Երևանում բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավոր «ՀայՓասի» գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար (տեսանյութ) 

Ակնհայտ է՝ ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը. «Հայաստանի ընկերների ցանց»-ի ներկայացուցիչներն այցելեցին «Մարգարա» անցակետ

Հասարակություն

«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից առաջնորդվող «Հայաստանի ընկերների ցանց»-ի ներկայացուցիչները Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» վերանորոգված անցակետ այցի արդյունքում արձանագրեցին՝ հայկական կողմը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի ընկերների ցանց»-ի ներկայացուցիչները Մարգարայի անցակետում շրջայցից ու ստեղծված հնարավորություններին ծանոթանալուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձան նաև «Խաղաղության խաչմերուկ» նախածագին՝ այն որակելով խոստումնալից նախաձեռնություն:  

Եվրոպական արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Ֆրեդրիկ Վեսլաուն նախ ներկայացրեց խմբի՝ Հայաստան այցի հիմնական նպատակը: 

«Մենք եվրոպացիների խումբ ենք, որն աշխատել է Հարավային Կովկասում և շատ հոգատարությամբ է վերաբերվում այս տարածաշրջանին ու Հայաստանին: Մենք այստեղ ենք՝ խոսելու հայ գործընկերների հետ, որպեսզի ավելի իմանանք իրավիճակի մասին՝ հատկապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնի փաստաթղթի ստորագրումից հետո, որը իսկապես պատմական է և նոր հույս և նոր խաղաղություն բերեց տարածաշրջան»,-ասաց Ֆրեդրիկ Վեսլաուն։ 

Նա շատ տպավորիչ համարեց «Մարգարա» անցակետը, ենթակառուցվածքները: «Ակնհայտ է, որ հայկական կողմը պատրաստ է սահմանի բացմանը, և մենք հույս ունենք, որ դա շատ շուտով տեղի կունենա»,-ասաց Վեսլաուն: 

Ըստ նրա՝ Վաշինգտոնում օգոստոսի 8-ի փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացումը պետք է որ առանց խոչընդոտների գործընթաց լինի:  «Կարծում եմ՝ մենք բոլորս ցանկանում ենք այս տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման ականատեսը լինել: Եվ, իհարկե, սահմանների բացումը պետք է լինի դրա մի մասը: Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ»,-նշեց Վեսլաուն: 

Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ նախկին հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, խոսելով Հայաստան այցի մասին, ընդգծեց՝ խմբի բոլոր անդամները որոշակի գործառույթներ են ունեցել իրենց երկրներում, Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում: «Բայց ամենակարևորը, ինչն  իրականում միավորում է մեզ, իհարկե, այս տարածաշրջանն է: Դա Հայաստանն է, դա խաղաղության ողջ գործընթացն է: Եվ մենք ուզում ենք լինել դրա մի մասը»,-ասաց Ֆյուլեն:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հնարավորություններին՝ Ֆյուլեն ընդգծեց՝ «Մարգարա»-ում տեսածը կարևոր քայլ է այդ սպասելիքը իրականացնելու ուղղությամբ:  

«Կարծում եմ՝ տեխնիկական պատրաստվածությունն առկա է։ Սա տեսնելուց հետո ոչ ոք իրականում որևէ կասկած չունի։ Մյուս կողմից, սա, իհարկե, պետք է լինի գործընթացի մի մասը»,-ասաց նա՝ նկատելով, որ դա չի կարող լինել մեկուսի իրադարձություն:  

Հայաստան կատարած այցի հիման վրա Ֆյուլեն պատրաստվում է մի քանի առաջարկ ներկայացնել այն մասին, թե ինչպես կարող է ԵՄ-ն ամրապնդել իր աջակցությունը:  

«Իմ առաջարկն այն է, որ Եվրոպական միությունն ինքը տարածաշրջանի երկրների, մասնավորապես Թուրքիայի հետ իր կապերի շրջանակում հստակ ազդակ տա այն մասին, որ սահմանի բացումը կարևոր քայլ է։ Ի վերջո, հենց սրա վրա է հիմնված եվրոպական նախագիծը՝ բաց սահմաններ, «երկաթե վարագույրի» վերացում, մարդկանց հնարավորություն տալ տեսնել միմյանց սահմանների երկու կողմում, ընդլայնել առևտրային ու այլ շփումները։ Այսպիսով, շատ կարևոր է տեսնել, որ դուք շատ հստակ ազդանշան եք ուղարկում, որ տեխնիկական և այլ հարցերում պատրաստ եք։ Եվ ես հույս ունեմ, որ շուտով դրան կհաջորդի նաև գործընթացի քաղաքական մասը, և մեր թուրք գործընկերները նույնպես պատրաստ կլինեն փոխադարձության։ Կարծում եմ՝ դա օգտակար կլինի երկուսի համար էլ»,-ասաց Ֆյուլեն:

Նա խոսեց նաև Եվրամիության կողմից «Խաղաղության խաչմերուկ» նախագծին աջակցության մասին: Նախաձեռնության հետ կապված որևէ ռիսկ Ֆյուլեն չի տեսնում: 

«Երբ տարիներ առաջ ժամանում էի այս տարածաշրջան, խոսքը պատերազմի մասին էր։ Եթե նույնիսկ իրականում դա այնքան էլ չենք զգացել, երբ քայլում էի մայրաքաղաքի փողոցներով, դա, այնուամենայնիվ, զգացվում էր հասարակության մեջ։ Սա իրականում իմ առաջին այցն է Հայաստան, երբ ես ունեմ այնպիսի զգացողություն, որ մարդիկ այստեղ իրավիճակը հիմա այլ կերպ են ընկալում։ Մենք դեռ սկզբում ենք, բայց կարևոր քայլեր են արվել օգոստոսի 8-ին։ Եվ այն փաստը, որ հիմա մենք կարող ենք ոչ միայն նայել «Խաղաղության խաչմերուկ»-ի քարտեզի այդ գծերին, այլ նաև դրանք վերածել իրական կապի կետերի, որտեղ մարդիկ կարող են միմյանց ավելի լավ հասկանալ, առևտուր անել, օգնել միմյանց, դա չափազանց կարևոր է»,–ասաց Ֆյուլեն:  

Եվրոպական արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Ֆրեդրիկ Վեսլաուն, իր հերթին անդրադառնալով Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ընդգծեց՝  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությունը շատ խոստումնալից է: «Այն նպատակ ունի ընդլայնել տարածաշրջանում կապակցվածությունը, մարդկանց միջև շփումները, անշուշտ, նաև առևտուրը՝ մեծացնելով առևտրային հոսքերը և դրանք դարձնելով շատ ավելի արդյունավետ ու արագ»,-ասաց նա:  

Նա նկատեց՝ այս տարածաշրջանը հակամարտության մեջ է եղել շատ երկրներ տարիներ: Վեսլաուն հույս հայտնեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կհամախմբի մարդկանց և կբարձրացնի մարդկանց փոխըմբռնումը, ինչը, իհարկե, չափազանց կարևոր է տարածաշրջանում հաշտեցման և երկարաժամկետ խաղաղության ու կայունության համար։ 

«Եվ նաև կարծում եմ, որ այս նախաձեռնությունը զգալիորեն կավելացնի առևտուրը, և սա լավ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների, ինչպես նաև, իհարկե, Եվրամիության համար»,-նշեց նա:

«Հայաստանի ընկերների ցանցի»-ի ներկայացուցիչները Հայաստանում են՝ իրենց փորձագիտական գիտելիքներով ու առաջարկություններով կիսվելու համար։  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Reuters. Google-ը հինգ երկրներում իր աշխատակիցներին առաջարկել է կամավոր ազատում աշխատանքից Կարապետյանի կալանավորումը միանշանակ քաղաքական դրդապատճառներ է իր մեջ պարունակում. ՖերոյանՆոյեմբերի 12–ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարիԲեռլինի ոստիկանությունը հետաքննում է Բավարիայի էկոնոմիկայի նախարարի մահվան պատճառները Փաստաբան․ Ծառուկյանի էմոցիոնալ խոսքը հիմք դարձրեցին կալանքը երկարացնելու համարՈՒՂԻՂ. Կառավարության նիստ ՆԱԲՈՒ-ն բացահայտումներ է ներկայացրել հանցավոր խմբավորման մասին.«Կարթագեն» գործի շարունակությունըՎենսը խոսել է հանրապետականների պարտության պատճառների և Իսրայելի հետ հարաբերությունները վերանայելու մասինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ) Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մնում է առաջնահերթություն. ՄիրզոյանԶելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպումը Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 3 ամսովՀունգարիան հանրայնացրել է կոմունիստական գաղտնի ոստիկանության արխիվըԵրևանում բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավորThe Washington Sun. Հնդկաստանում ԱՄՆ դեսպանը կարող է դառնալ նոր պետքարտուղար «ՀայՓասի» գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար (տեսանյութ)Քուշները հայտարարել է Եվրոպայում անվտանգության ճարտարապետություն ստեղծելու ԱՄՆ ցանկության մասին Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար հետախուզվող օտարերկրացին․ նա հանձնվել է ԱՄՆ–ին ՌԴ-ի հարվածների թիրախում են հայտնվել «Նովայա պոչտայի» տերմինալը, էլեկտրաենթակայանն ու Սև ծովում գտնվող նավըՍամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստBild. Բավարիայի էկոնոմիկայի նախարարը մահացած է հայտնաբերվել հյուրանոցումՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 5Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»«Ուժեղ Հայաստան». Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանըԻշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգումԻնչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցումՈվքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին».«Ժողովուրդ» Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ
Ամենադիտված