Սիրո պակաս ունեցող կանայք դառնում են խարդախ ամուսնությունների զոհ
Հասարակություն
Հոգեբան Մարիաննա Աբրավիտովան ներկայացրել է, թե ինչպիսի կանայք առավել հաճախ դառնում ամուսնական խաբեբաների զոհ։ «Կանայք, որոնց կյանքում պակասում են սեր ու նրբություն, հեշտությամբ արձագանքում են առաջին ուշադրության նշաններին։ Այդ պահին առողջ մտածողությունը հետին պլան է անցնում, և նրանք ամբողջությամբ ընկղմվում են նոր սիրավեպի մեջ՝ չնկատելով «կարմիր ազդանշանները»», – նշել է մասնագետը «Пятый канал»-ին տված հարցազրույցում։
Աբրավիտովան հիշեցրել է հայտնի «Tinder-ի խաբեբաներ»՝ Սայմոն Լավաևին, որը կանանցից Եվրոպայում հափշտակել էր շուրջ տասը միլիոն դոլար։ Նրա խոսքերով, նման մարդիկ ունեն ուժեղ խարիզմա, մանիպուլյացիոն և նույնիսկ դերասանական ունակություններ։ «Նա տաղանդավոր է, բայց այդ տաղանդը ծառայեցնում է չարիքին», – ընդգծել է հոգեբանը։
Մասնագետը հավելել է, որ վտանգի տակ են հատկապես ռոմանտիկ, երազկոտ կանայք, ովքեր հակված են ապրել պատրանքներով։ Նման դեպքերում խաբեբաներին անգամ բարդ հոգեբանական տեխնիկաներ պետք չեն․ «մի մատի շարժում, և կինը արդեն պատրաստ է հավատալ», – նշել է Աբրավիտովան՝ հորդորելով կանանց չկորցնել զգոնությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)