ՆԱՏՕ-ն չի համարձակվի իրական քայլերի գնալ Ռուսաստանի դեմ. Չեպա
Քաղաքական
ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան «Лента.ru»-ի հետ զրույցում արձագանքել է ՆԱՏՕ-ի հայտարարություններին Էստոնիայի օդային տարածքի շուրջ միջադեպից հետո։ Նրա խոսքով՝ դաշինքը չի անցնի սպառնալիքներից դեպի իրական գործողություններ։
«Ռուսաստանը չի խախտել Էստոնիայի օդային տարածքը։ Ոչ մի МиГ-31 չի եղել։ Դա նույնպիսի հորինվածք է, ինչպես Դանիայի ու Նորվեգիայի պատմությունները անօդաչուների մասին», – ասել է պատգամավորը։
Չեպան շեշտել է, որ ՆԱՏՕ-ն փորձում է սրել լարվածությունը Մոսկվայի հետ՝ Ռուսաստանի դեմ հորինված մեղադրանքներով։ Նրա համոզմամբ՝ խոսքը նպատակային պրովոկացիաների մասին է, որոնք իրական գործողությունների չեն վերածվի։ Նախօրեին ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ պատրաստ է կոշտ պատասխան տալ Ռուսաստանին և շարունակել աջակցությունը Ուկրաինային։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)