Վրաստանի վարչապետը և Ավինյանը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հարցեր
Քաղաքական
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, հաղորդում է Georgia Online-ը։
Վրաստանի կառավարության աշխատակազմի տվյալներով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունները և Թբիլիսիի ու Երևանի միջև տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը։
Երևանի քաղաքապետը նշել է, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս Վրաստանի փորձի փոխանակմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքաշինությունը և տրանսպորտային քաղաքականությունը։
Վրաստանի վարչապետը հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը հետագայում զարգացնելու և տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)