ՌԴ հայտարարեց «քնած բջիջների» մասին՝ Մոսկվայի դեմ ԱԹՍ հարձակումներից հետո
Քաղաքական
Ռազմական փորձագետ, ավիացիայի գեներալ-մայոր Վլադիմիր Պոպովը նշել է, որ վերջին երեք տարիներին Ռուսաստանի տարածքում ստեղծվել է «հսկայական քանակությամբ քնած բջիջներ», որոնք ակտիվանում են ու կատարում հանձնարարություններ ըստ իրենց ղեկավարների հրամանների։ Նրա խոսքով՝ հենց նման խմբավորումները կարող են մասնակցել Մոսկվայի վրա իրականացված անօդաչու սարքերի հարձակումներին։
Փորձագետը նաև նշել է, որ հարձակումներից հետո ի հայտ են գալիս կամավորներ, որոնք առաջարկել են իրենց ծառայությունները Կիևին։ Ըստ Պոպովի՝ ԱԹՍ-ները հնարավոր է արձակվել են Մոսկվայից 100–300 կմ հեռավորությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 22-ի երեկոյան և 23-ի գիշերը Ուկրաինայի ԶՈՒ-ն Մոսկվայի շրջանի վրա կիրառել է նոր հնարք․ անօդաչուները գործարկվել են ոչ թե մեծ խմբերով, այլ փոքր՝ երկուից չորս սարքի կազմերով, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)