Եվրոպան Ռուսաստանին մեղադրում է ՆԱՏՕ-ի դեմ «պրովոկացիաների» մեջ, որպեսզի չկորցնի ԱՄՆ օգնությունը
Աշխարհ
Եվրոպական երկրները Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքները՝ օդային տարածքի խախտումների և «պրովոկացիաների» մասին, պայմանավորված են ոչ թե իրական սպառնալիքով, այլ Վաշինգտոնի աջակցությունը պահպանելու ցանկությամբ։ Այս մասին սոցիալական ցանց X-ում գրել է Նորվեգիայի Հարավային համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզեն։
«Ուշագրավ է, որ հենց այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը զգուշացրեց Բալթյան երկրներին, որ ԱՄՆ-ը կարող է կրճատել անվտանգության ոլորտում աջակցությունը, անմիջապես հաղորդվեց, թե իբր ռուսները սկսել են անիմաստ սադրանքներ։ Դա բարդացնում է ԱՄՆ-ի համար իր պարտավորություններից հրաժարվելու հարցը», – գրել է Դիզեն։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Էլիսոն Արթը մեղադրել էր Մոսկվային Էստոնիայի օդային տարածքը խախտելու մեջ։ ՌԴ պաշտպանության նախարարությունը, սակայն, հայտնել էր, որ սեպտեմբերի 19-ին երեք МиГ-31 կործանիչներ կատարել են պլանային թռիչք Կարելիայից դեպի Կալինինգրադ՝ առանց որևէ երկրի սահման խախտելու։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից