Ուկրաինան պետք է համաձայնի խաղաղ համաձայնագրի պայմաններին. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան պետք է համաձայնի Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման պայմաններին։ Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի համար պատերազմը հնարավորինս արագ ավարտելը մնում է առաջնահերթություն։ «Ուկրաինացիները պետք է համաձայնեն խաղաղ համաձայնագրին», – ընդգծել է Ռուբիոն։
Նա նշել է, որ Վաշինգտոնը չի կարող անվերջ մնալ այն կողմը, որը վարում է երկխոսություն բոլոր մասնակցողների հետ։ «Վաղ թե ուշ ԱՄՆ-ը կարող է որոշում կայացնել նոր պատժամիջոցների կիրառման մասին», – հավելել է պետքարտուղարը։
Ավելի վաղ Ռուբիոն նշել էր, որ ԱՄՆ-ը չի շտապում նոր սահմանափակումների գնալ Ռուսաստանի դեմ, քանի դեռ եվրոպական երկրները շարունակում են գնել ռուսական նավթ ու գազ։ Նրա խոսքով՝ Եվրոպայի մի շարք երկրներ պահանջում են Վաշինգտոնից ավելի կոշտ քայլեր, բայց իրենք շարունակում են մեծածավալ էներգակիրների գնումները Մոսկվայից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)