2023-ից Դավիթ Անհաղթ այգու 5-6 ամսվա «բարեկարգումը» դեռ քանի՞ տարի պետք է տևի․ Արթուր Չախոյան
ԲլոգոսֆերաՀանրային գործիչ Արթուր Չախոյանը գրում է.
«2023-ից Դավիթ Անհաղթ այգու 5-6 ամսվա «բարեկարգումը» դեռ քանի՞ տարի պետք է տևի։
Ժողովրդին դեռ ինչքա՞ն եք սուտ խոստումներով խաբելու։
Ասենք՝ հանրությանը խաբեցիր, որ իբր Դավիթ Անհաղթ այգու բարեկարգումը «բարեգործական» ծրագիր է, որ իբր պետությունը գումար չի ծախսում։
Բայց քո «բարերար» թաղապետը բոլորից փող ու շինանյութ է մուրում, իսկ այգու տոմետապատման մի հատվածը արվել է համայնքի ֆինանսական միջոցներով։
Ու ստեղ-նդեղ ասում ա, թե ինքը բարերար ա՝ իր ֆինանսական միջոցներով է այգին «բարեկարգում»։
Ավինյան, հիմա հարց եմ տալիս քեզ։
էդ ե՞րբվանից ուրիշներից փող ու շինանյութ մուրալով ու համայնքային միջոցներով այգու բարեկարգում անելը դարձել է «բարեգործություն»»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան