Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է Փաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվել Որքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը 

Ամերիաբանկը միացել է ՖինԹեք Արմենիա ասոցիացիային` որպես հիմնադիր անդամ

Հասարակություն

Ամերիաբանկը` որպես հիմնադիր անդամ, միացել է ՖինԹեք Արմենիա ասոցիացիային` դառնալով վերջինիս միացած առաջին բանկը: Ասոցիացիայի նպատակն է դառնալ ոլորտի առաջատար դերակատար` խթանելու ֆինթեք փոխգործակցությունը, նորարարությունն ու փոխակերպումը Հայաստանում և Հայաստանից դուրս:

ՖինԹեք Արմենիա ասոցիացիայի տեսլականն է տեղական և միջազգային գործընկերների միջոցով Երևանում ստեղծել համապարփակ ՖինԹեք հաբ: Ասոցիացիան աշխատում է ֆինանսատեխնոլոգիական ոլորտի ապագան կերտելու ուղղությամբ, որը ներառում է վճարային համակարգերը, կապիտալի շուկաները, արհեստական բանականության կիրառությունը ֆինանսական ծառայություններում, բլոքչեյնը և թոքենիզացիան, ապահովագրական և բանկային ոլորտների փոխակերպումը՝ տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։

Միանալով ՖինԹեք Արմենիային` Ամերիաբանկը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու ֆինանսատեխնոլոգիական ոլորտի զարգացմանը` ստեղծելով դինամիկ հարթակ արագ զարգացող ֆինթեք ոլորտի և շարունակաբար փոխակերպվող բանկային համակարգի միջև։ Բանկի փորձառու ղեկավարությունը ներգրավվելու է ՖինԹեք Արմենիայի հիմնական ինստիտուցիոնալ աշխատանքային խմբերում, ինչպիսիք են Բանկային փոխակերպումը, Ստարտափներն ու Վենչուրները, ՀՀ ԿԲ Sandbox-ը և Կրթությունը։

Արմինե Ղազարյան, Տաղանդների կառավարման և ծառայությունների գծով տնօրեն, Տնօրինության անդամ.

«Որպես Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը՝ մենք շարունակաբար փոխակերպում ենք բանկային ոլորտը՝ համադրելով ֆինանսական փորձառությունը, առաջատար տեխնոլոգիաներն ու մարդակենտրոն արժեքները։ Մեր համագործակցությունը ՖինԹեք Արմենիայի հետ նպատակ ունի ձևավորել նոր գործընկերություններ, իրագործել համարձակ լուծումներ և առաջ մղել մեր առաքելությունը՝ բարելավելու մարդկանց կյանքի որակը։

Ամերիաբանկը պարզապես ֆինանսական կառույց չէ․ այն ֆինանսատեխնոլոգիական միջավայր է մարդկանց մասին։ Մեր պատմությունը նոր մտածելակերպի ձևավորման, մշակույթի զարգացման և արժեքների խթանման մասին է։ Մենք երբեք չենք դադարել լինել նորարարությունն ընդունող և մարտահրավերները հաղթահարող կազմակերպություն։ Այս համագործակցությունը մեր ֆինթեք ճանապարհի տրամաբանական շարունակությունն է, որը նպաստելու է ֆինթեք ոլորտի կայուն աճին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս»։

 Սթեֆան Լուկաս, ՖինԹեք Արմենիայի հիմնադիր և գլխավոր տնօրեն.

«Ամերիաբանկի միացումը մեր` ՖինԹեք Արմենիա ասոցիացիայի ընդլայնվող հարթակին շրջադարձային իրադարձություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային բանկային համակարգի ֆինթեք փոխակերպման մասնակիցների համար։ Ամերիաբանկի էկոհամակարգային լուծումները գերազանցում են դասական բանկային ծառայությունների շրջանակը՝ հանդես գալով որպես հարթակ, որը միավորում է տեխնոլոգիաները, նորարարությունը և ներդրումները։ Մենք վստահ ենք, որ Ամերիաբանկն էական ներդրում կունենա հայկական ֆինթեք շուկայի մասնակիցների գլոբալ ֆինանսական էկոհամակարգում ինտեգրման գործում և հակառակը՝ նպաստելով երկկողմանի զարգացմանը»։

 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

ՖինԹեք Արմենիայի մասին

ՖինԹեք Արմենիան Կովկասի առաջատար ֆինթեք, ԱԲ և բանկային հաբն է, որը գործում է` որպես դինամիկ հարթակ` համադրելով  նորարարությունը և առաջ մղելով ֆինանսական տեխնոլոգիաների փոխակերպումը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։ Անդամակցությունների, գործընկերությունների, հետազոտության և զարգացման ուղղությունների, հանձնաժողովների և ինստիտուցիոնալ աշխատանքային խմբերի միջոցով ՖինԹեք Արմենիան կապում է կորպորացիաներին, կառավարություններին, ՀԿ-ներին, ակադեմիական հաստատություններին և ստարտափներին՝ խթանելով ֆինանսական ծառայությունների ոլորտի զարգացումը։ Այսպիսով, այն նպաստում է  ֆինանսական նորարարական տեխնոլոգիաների, ԱԲ գործիքների և ՖինԹեք լուծումների ներդրմանը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվելՈրքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNNPolitico. ԵՄ-ն Կանադայից ակնկալում է ավելի շատ օգնություն Կիևին ֆինանսավորելու համարԹեհրանը Հորմուզի նեղուցով անցնելու արտոնություններ է տվել 4 երկրիՇատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն Թևանյան Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի երկու ենթակայանի և Սև ծովում նավի խոցման մասինՍտամբուլում Հեյդար Ալիևի կիսանդրին չի հեռացվի․ Անկարան հերքել է տեղեկություններըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու կարիք չունիԶելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա ԹրամփինՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ըՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Խամենեին զգուշացրել է ԱՄՆ ագրեսիային ավելի լայն արձագանքի մասինՄբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներինՈւշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿՀեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ ամերիկացիները քվեարկել են իրենց աղքատացնող քաղաքականության դեմRTL. Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչև 780,000 մարդԳանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամԻրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխանՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ) Չինաստանը բանակցություններ է վարում Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ Հորմուզի նեղուցը բացելու համարԿասեցվել է Վահան բնակավայրի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը.ՊՆ փոխնախարար (տեսանյութ) Ալյասկայի անհետ կորած սենատորի թեկնածուն հավաքել է ավելի քան 2500 ձայնԱԱԾ հատուկջոկատայինները, իր տանից տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել ԿարապետյանինՈՒՂԻՂ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցըՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքըՎնասվել է էլեկտրական սյուն, ինքնաշեն տնակ. մանրամասներ Ուշիի ողբերգական վթարից Վթարից տուժածներից 2-ը վիրահատվել են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. Կուրղինյան (տեսանյութ) 2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 53 հազար անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ ՆԳՆ
Ամենադիտված