Մերցը «խաչակրաց արշավանք» է սկսել ֆոն դեր Լեյենի դեմ․ Bloomberg
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «խաչակրաց արշավանք» է սկսել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմ և ցանկանում է, որ Բեռլինը կրկին կայացնի Եվրոպայի ամենակարևոր որոշումները: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Գործակալությունը նշել է՝ այդ քայլը Մերցին տանում է ֆոն դեր Լեյենի հետ բախման, ով վերջին տարիներին ամրապնդել է իր դիրքերը՝ մայրցամաքում մշտական ճգնաժամերին ավելի Բրյուսելամետ մոտեցում ցուցաբերելով: Պարբերականը նախազգուշացրել է՝ այդ «խաչակրաց արշավանքը» հետևանքներ է ունենում եվրոպական միավորման համար։
Քանզի մինչ ԵՀ ղեկավարը ԵՄ-ին դանդաղորեն մոտեցնում է դաշնային ապագային, Մերցը ցանկանում է դադարեցնել այդ գործընթացը, վերանայել առանցքային քաղաքական կուրսերը և վերականգնել «ազգային կառավարությունների վերահսկողությունը բրյուսելյան բյուրոկրատիայի նկատմամբ»:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից