Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes Sprinter»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Թորոս Գ.-ն իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Երևան – Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի վերանորոգվող կամրջի համար տեղադրված բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Վթարի վայր է ժամանել Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տարածքը պարեկները սահմանազատել են։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել