44-օրյա պատերազմի զեկույցը չի քննարկվի ԱԺ-ում․ այն կուղարկվի ԱԺ–ի առաջին բաժին
Քաղաքական
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քննարկումների արդյունքում որոշում է կայացրել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ուղարկել ԱԺ–ի առաջին բաժին։
Այս մասին Euromedia24-ին տեղեկացրեց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։ Նրա խոսքով՝ իրավական առումով անհնար է զեկույցը ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, ինչի հետևանքով էլ որոշվել է այն ուղարկել ԱԺ–ի առաջին բաժին։
«Բոլոր պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիրները, կարող են ծանոթանալ զեկույցին՝ ունենալով գաղտնիության թույլտվություն»,– մեկնաբանեց Հարությունյանը։
Նա պարզաբանեց, որ զեկույցը չի կարող ներկայացվել լիագումար նիստում, քանի որ դրա քննարկման ժամկետները սպառվել են։
Հարությունյանը նաև նշեց, որ ինքը տեղեկություն չունի, թե երբ և արդյոք հանրությունը կկարողանա ծանոթանալ զեկույցի բովանդակությանը, սակայն պատգամավորները, համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում, կարող են ստանալ գաղտնիության թույլտվություն և ծանոթանալ փաստաթղթին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում