44-օրյայի քննիչ հանձնաժողովի մասով տարընթերցում չունենք, վեճ չի կարող լինել. Վլադիմիր Վարդանյան
Քաղաքական
Ազգային ժողովի նախագահի կողմից գրություն է եղել ինձ և ես պատասխանել եմ ի պաշտոնե։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը հեռակա բանավեճի թեմա է դարձել ԱԺ նախագահի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջեւ։
«Պատասխանը կա Ազգային ժողովի նախագահի մոտ։ Դուք գիտեք, որ ՔՊ խմբակցության նախաձեռնություն է եղել քննիչ հանձնաժողովը ձևավորելը, քննիչ հանձնաժողովի գործունեությունը ենթադրում է որոշակի գաղտնիություն՝ հաշվի առնելով, որ գաղտնի տեղեկատվության հետ գործ ունենք։ Համապատասխան փաստաթուղթը պատրաստ է, գտնվում է Ազգային ժողովում և բոլոր պատգամավորները, որոնք համապատասխան թույլտվություն ունեն պետական գաղտնիքին ծանոթանալու, կարող են ծանոթանալ դրա հետ»,–նշել է նա։
Դիտարկմանը, թե այս հարցում վեճ կա, քանի որ կա պնդում, որ օրենքի մեկնաբանությունների հարց է՝ Վարդանյանը պատասխանեց. «Վեճ չի կարող լինել, վեճ կարող է լինել, եթե կա տարընթերցում, մենք տարընթերցում չունենք։ Շատ կարևոր է այն աշխատանքը, որ կատարվել է պաշտպանության հանձնաժողովում, փաստաթուղթը պատրաստ է, այն գտնվում է Աժ-ում, և այն բոլոր անձինք, ոնվքեր ունեն հասանելիություն պետական գաղտնիքին՝ կարող են ծանոթանալ» ։
Նշենք, որ ԱԺ մամուլի խոսնակն արդեն հայտարարել է, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի ԱԺ արխիվ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից