Թեհրանը չի շտապում վերականգնել կապերը Դամասկոսի հետ․ Բաղայի
Իրան
Հայտարարելով՝ Իրանն ուշադիր հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը՝ պահպանելով տարածաշրջանային կայունությունը, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային նշել է՝ Թեհրանը չի շտապում վերականգնել կապերը Դամասկոսի հետ, փոխանցում է Mehr-ը:
ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է՝ Սիրիայի ճակատագիրը պետք է որոշեն սեփական քաղաքացիները՝ առանց արտաքին միջամտության կամ ճնշման: Նա ընդգծել է՝ տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը սերտորեն կապված են Սիրիայում կայունության հետ: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ Բաղային նշել է՝ Թեհրանը չի շտապում այդ հարցով որոշումներ կայացնել:
«Չնայած մենք բաց ենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ փոխգործակցության համար և կարծում ենք, որ Սիրիայում կայունությունն անհրաժեշտ է ողջ տարածաշրջանի անվտանգության համար, մենք շարունակում ենք ուշադիր հետևել այնտեղ իրադարձությունների զարգացմանը», - ասել է պաշտոնյան: Բաղային հավելել է՝ վերջին հաշվով սիրիական իշխանություններն իրենք պետք է որոշեն՝ ինչպես կառավարել իրենց փոխգործակցությունը տարածաշրջանի այլ պետությունների հետ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան