Հուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար Ղազարյան Մ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱ ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան Մոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ Զելենսկի Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցեր Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. Փաշինյան Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. Մնացականյան 

Նոր հավանական դաշինք՝ գործարար դաշտում․ Նարեկ Նալբանդյան և Սամվել Ալեքսանյան

Քաղաքական

Հայաստանի գործարար շրջանակներում ոմանք տարակուսած քննարկում են երկու խոշոր գործարարների՝ Սամվել Ալեքսանյանի և Նարեկ Նալբանդյանի միջև ստեղծված ընկերական կապը։  

Վերջին շրջանում նրանց հաճախ կարելի է տեսնել Երևանի կենտրոնում գործող «Յասաման»  ռեստորանում,  թիկնազորային խմբով շրջապատված, ջերմ զրույցներ ունենալիս։ Նախկինների օլիգարխ Սամվել Ալեքսանյանի մտերմանալը փաշինյանական ժամանակաշրջանում ծնունդ առած մեծահարուստ Նարեկ Նալբանդյանի հետ ուշագրավ է նրանով, որ մամուլը պարբերաբար է անդրադառնում վերջինիս խանութների ընդլայնման անհավանական ծավալներին ու գրում, որ «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նալբանդյանը, «Ծիրան» սուպերմարկենտներն իրենով անելուց հետո, պատրաստվում է ձեռք բերել նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը, ընդ որում՝ այս  տեղեկատվությունը չի հերքվել կողմերից ոչ մեկի կողմից։

Այս համատեքստում հետաքրքիր է՝ արդյոք նրանց մտերմությունն ուղղված է այդ գործընթացը շահավետ կազմակերպելուն, թե՞ Սամվել Ալեքսանյանն իսկապես փոխել է իր «գործարար ճաշակը»։ Եթե նախկինում՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, որպես ՀՀԿ խմբակցության պատգամավոր և գործարար Ալեքսանյանը համագործակցում էր ու ընկերություն անում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ՝ ստանալով նրա աջակցությունը, ապա այսօր Փաշինյանի կառավարման շրջանն է թելադրում իր խաղի կանոնները։ Հավանաբար այժմ էլ «պետք է» ընկերություն անել նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանի հետ՝ գործերը հաջող ընթանալու համար։

Հիշեցնենք՝ ընդամենը 37-ամյա Նարեկ Նալբանդյանի անունը մամուլում սկսեց շրջանառվել Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գնման գործարքից հետո, երբ պարզ դարձավ, որ իրավապահ մարմինների կողմից կալանքի տակ գտնվող թանկարժեք գույքը, որը պատկանում էր Մաքսային պետական կոմիտեի նախկին տնօրեն Արմեն Ավետիսյանի ընտանիքին և համարվում էր բռնագանձման ենթակա ապօրինի գույք՝ իբր պետությանը վերադարձման փուլում, հանկարծ դարձավ նորահայտ գործարար Նալբանդյանի սեփականությունը։

Այնուհետև Նալբանդյանը տարօրինակ և չբացատրված հիմքերով դարձավ նախկիններից ևս մեկի՝ Հովիկ Աբրահամյանի, քրգործով անցնող Մոնումենտի շքեղ՝ 2.4 միլիարդ դրամ արժեցող, առանձնատան սեփականատերը։ 

Հետո նորահայտ բիզնեսմենը, ում կապում են վարչապետի ընտանիքի հետ, ձեռք բերեց Սևան-Գավառ ճանապարհին գտնվող Հայրապետյանների 6 մլն դոլար արժեցող «Հայրապետ» հյուրանոցը, ընդ որում՝ գնահատվածից  18 անգամ ցածր գնով՝ 360 հազար դոլարով։ 

Իշխանության օրոք՝ 2023-ից, կտրուկ տեմպերով Նալբանդյանը նվաճեց սուպերմարկետների շուկան, ձեռք բերելով մի քանի բիզնեսներ ևս՝ Սևանի ափին գտնվող հյուրանոցներից «Օազիսը», «Ծիրան» սուպերմարկետների ցանցերը: Իսկ այս տարի Նալբանդյանը ընդլայնել է իր բիզնելը՝ ձեռք բերելով Նոր Հաճնի ադամանդի երբեմնի խոշոր գործարանը, ըստ աղբյուրի, վարկային միջոցներով՝ 3 միլիոն դոլարով: 

Այս տարվա մայիսի 28-ին Ալեքսանյանը, ում պատկանում է «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը, դեղագործարաններ, դեղատների ցանց, ռեստորանային և մի շարք այլ բիզնեսներ, լրագրողներին հայտնել էր, որ իր հարաբերությունները իշխանության հետ շատ լավ են։ Այնուամենայնիվ ենթադրվում է՝ Ալեքսանյանը փորձում է բարելավել իր բիզներները և ձեռք բերել նոր համագործակցություն, որպեսզի կա՛մ չկորցնի եղածը, կա՛մ միգուցե նույն Նարեկ Նալբանդյանի անուղղակի հովանավորչությամբ կամ միջոցով էլ ավելի ընդլայնի և ամրապնդի գործարար կապերը։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Չեխիայի նախագահը անհրաժեշտ է համարում Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններինԼեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ)
Ամենադիտված