Reuters․ Թրամփը տեսազանգ է ունեցել Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի հետ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսազանգ է անցկացրել Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով բրազիլական կառավարության աղբյուրին։
Բրազիլիայի ֆինանսների նախարար Ֆերնանդու Ադդադը խոսակցությունը գնահատել է դրական և հայտարարել, որ շուտով կհրապարակվի պաշտոնական հաղորդագրություն բանակցությունների արդյունքների վերաբերյալ։
Նշենք, որ ավելի վաղ Լուլա դա Սիլվան ասել էր, թե ԱՄՆ-ի կողմից 50% մաքսատուրքերի սահմանումից հետո Թրամփի հետ ուղղակի առևտրային բանակցությունները համարում է «նվաստացուցիչ» և կկապվի Վաշինգտոնի հետ միայն այն ժամանակ, երբ իրեն հուշի ինտուիցիան։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան