Կիևում զինկոմիսարիատը զինծառայողի հետ միասին «զինվորագրել» է նաև շանը
Հասարակություն
Կիևում տեղի ունեցած արտառոց միջադեպը հայտնվել է լուրերի կենտրոնում․ զինկոմիսարիատի աշխատակիցները ձերբակալել են երիտասարդ տղամարդու և նրա շանը՝ միասին նստեցնելով ծառայողական միկրոավտոբուս, հայտնում է «Страна.ua»-ն՝ հրապարակելով տեսագրությունը Telegram-ում։
Կադրերում երևում է, թե ինչպես քաղաքացիական հագուստով տղամարդիկ ուժով նստեցնում են երիտասարդին միկրոավտոբուս և նույն կերպ ներս են նետում նաև փոքրիկ շանը, որը կապել էր տիրոջը։
Նշենք, որ սա նման առաջին դեպքը չէ․ ավելի վաղ Ուկրաինայում զորակոչի ժամանակ զինկոմիսարիատի աշխատակիցները «գործի էին վերցրել» նաև կատվի, որի անհետացումը բացահայտվել էր տիրուհու տան տեսախցիկների միջոցով։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է բլոգեր Սանե Հովհաննիսյանը