«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կարող է լինել հենց ձեր գաղափարի իրականացման հարթակը․ ԿԳՄՍ նախարար FREYJA-ի մեկ հրթիռը կարժենա 1 մլն եվրոյից պակաս․ Ուկրաինան պատրաստվում է փորձարկումներին Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև Մոսկվան Գերմանիային այս ձմռանը գազի պակաս է սպառնում․ պահեստարանները լցված են ընդամենը 61%-ով Մեծ Բրիտանիան 10 երկրի մասնակցությամբ ռազմածովային նոր դաշինք է ստեղծում՝ Ռուսաստանի ակտիվության աճի ֆոնին Ընդդիմության նոր համախմբումը.ի՞նչ են ասում մարդիկ Նեթանյահուի քաղաքական օրակարգը վերանայման կենթարկվի․ Այզենկոտը սկսել է նոր կառավարության ձևավորումը Դատավորը բանտարկեց Մեգանի հորը՝ Թոմաս Մարքլին, իր կոճի մոնիտորը կտրելու համար Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է. Armsport.am Բրիտանացի կատակերգու Դեյվիդ Ուոլիամսը մեղադրվում է դեռահաս աղջիկների սեռական շահագործման մեջ Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Դավիթ Թադևոսյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ թվային անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները 

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը պետության դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով 2 միլիոն դրամ փոխհատուցում

Քաղաքական
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, պետության դեմ հայց է ներկայացրել։ Նա պահանջում է ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտումը և պետությունից ստանալ 2 միլիոն դրամի չափով ոչ նյութական վնասի փոխհատուցում։
 
Euromedia 24-ի հետ զրույցում Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ դատարան են դիմել ոչ այնքան տարածված հիմքով, քանի որ պրակտիկայում անմեղության կանխավարկածի խախտման դեպքերով հայցեր քիչ են ներկայացվում։ Հայցը վերաբերում է հրապարակային զրպարտությանը և պատվի ու արժանապատվության պաշտպանությանը։ Բացի այդ, դատարանից պահանջվում է նաև 2 միլիոն դրամի փոխհատուցում։
 
Նշենք, որ դեռևս 2020 թվականին Ռոբերտ Քոչարյանն էլ էր դատի տվել Նիկոլ Փաշինյանին՝ զրպարտության հիմքով, պահանջելով պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը և փոխհատուցել ոչ նյութական վնասը 2 միլիոն դրամի չափով։
Ալումյանի խոսքով՝ հայցի պատճառը վարչապետի և դատախազության ներկայացուցիչների չհավասարակշռված և անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններն են։
 
«Սահմանադրությամբ երաշխավորված ցանկացած իրավունք խախտվելու դեպքում տվյալ անձը իրավունք ունի դիմել դատարան և պահանջել խախտման ճանաչում, ինչպես նաև նյութական և ոչ նյութական վնասների փոխհատուցում։ Քաղաքացիական օրենսգիրքն էլ դա նախատեսում է», – ասաց նա։
 
Ինչ վերաբերում է պահանջվող փոխհատուցման չափին, փաստաբանը պարզաբանեց․
 
«Ընտրվել է հենց 2 միլիոն դրամը, քանի որ խախտումն արտահայտվել է ամենաակնհայտ ձևով։ Այն հնչեցվել է մեծ ծածկույթ ունեցող հեռուստաընկերության եթերում, արվել է դատախազության կողմից և ներկայացվել որպես հաստատված փաստ։ Այդ ամենը, հաշվի առնելով մեղադրանքի ծանրությունը, առավել մեծ վնաս է հասցրել»։
 
Ալումյանի կարծիքով՝ նման հրապարակային հայտարարությունները ազդում են ոչ միայն Սեդրակ Քոչարյանի, այլև ընդհանրապես մեղադրյալների նկատմամբ հասարակական վերաբերմունքի ձևավորման վրա։
 
«Եթե որևէ մեկը պնդի, թե դա չի ազդում հասարակական կարծիքի վրա, ապա ստացվում է, որ դատախազությունն ու քննչական մարմինները լիովին հեղինակազրկված են։ Իրականում նրանց խոսքերը դեռևս ազդեցություն ունեն։ Սա խնդրի միայն մի կողմն է։ Մյուս կողմը՝ դատարանի վրա անուղղակի ճնշումն է։ Երբ գործը քննող դատարանի առջև արդեն իսկ որպես փաստ ներկայացվում է մեղադրանքը, դա կարող է որոշակի ազդեցություն ունենալ դատական համակարգի վրա», – նշեց նա։
 
Հիշեցնենք, Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ի համահիմնադիր և հնարավորություն ունենալով կանխորոշելու դրա գործադիր տնօրենի որոշումները՝ օժանդակել է իր հետ փոխկապակցված անձ Սերժ Սարգսյանին։
 
Ըստ մեղադրանքի՝ նա խոչընդոտները վերացնելու և միջոցներ տրամադրելու եղանակով աջակցել է Սարգսյանին ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն։
 
Քոչարյանը, սակայն, ի սկզբանե պնդել է, որ իրեն առաջադրված գործողությունները չի կատարել։ Նրա գործը ներկայում գտնվում է դատարանում։
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կարող է լինել հենց ձեր գաղափարի իրականացման հարթակը․ ԿԳՄՍ նախարարFREYJA-ի մեկ հրթիռը կարժենա 1 մլն եվրոյից պակաս․ Ուկրաինան պատրաստվում է փորձարկումներինՌուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև ՄոսկվանԳերմանիային այս ձմռանը գազի պակաս է սպառնում․ պահեստարանները լցված են ընդամենը 61%-ովՄեծ Բրիտանիան 10 երկրի մասնակցությամբ ռազմածովային նոր դաշինք է ստեղծում՝ Ռուսաստանի ակտիվության աճի ֆոնինՓոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԸնդդիմության նոր համախմբումը.ի՞նչ են ասում մարդիկՆեթանյահուի քաղաքական օրակարգը վերանայման կենթարկվի․ Այզենկոտը սկսել է նոր կառավարության ձևավորումըԴատավորը բանտարկեց Մեգանի հորը՝ Թոմաս Մարքլին, իր կոճի մոնիտորը կտրելու համարԹուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է. Armsport.amԲրիտանացի կատակերգու Դեյվիդ Ուոլիամսը մեղադրվում է դեռահաս աղջիկների սեռական շահագործման մեջՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինԴավիթ Թադևոսյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ թվային անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորություններըԱՄՆ-ում գները շարունակում են աճել․ գնաճը նոր մարտահրավեր է Թրամփի վարչակազմի համարԻնչու՞ են բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվելՈւկրաինայի տվյալներով՝ Ռուսաստանը պատերազմում կորցրել է ավելի քան 1,6 միլիոն զինվորՈւկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է հանցավոր խմբավորմանը հովանավորելու մեջՕրվա խորհուրդը․ ինչպես պաշտպանել աչքերը հեռախոսից և համակարգչիցԲերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԻնչ է տեղի ունեցել Արսեն Գևորգյանի խցում․ ՔԿԾ-ն մանրամասներ է հայտնելԱՄՆ-ում 2027-ին կավելանան ստանդարտ հարկային նվազեցումն ու երեխայի հարկային վարկըԱստղագուշակ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին նոյեմբերի 11-ինԹրամփը EEOC-ի թափուր պաշտոնում առաջադրել է Արդարադատության նախարարության պաշտոնյայիՄիրզոյանը և Վիլլե Տավիոն քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԹրամփի վարչակազմը մտադիր է շարունակել Տեխասում սահմանային պատի կառուցումը՝ չնայած դատարանի որոշմանըԲիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համարԻրանը ահաբեկչական է հայտարարել Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերըՓաշինյանն ու Միլատովիչը քննարկել են ՀՀ-Չեռնոգորիա հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր Թունյանը՝ Խաչատրյանին․ Մի բառով կարող եք ամբողջ ասվածի իմաստը փոխելԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադում լեհական հետախուզական ցանց բացահայտելու մասին300հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին չէին գալու ՀայաստանԻսպանիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաստուդիա ուղիղ հեռարձակման ժամանակՓաշինյանը Թուրքիայում է. Աշխարհում՝ գաղտնիքներ, սկանդալներ ու վտանգավոր խաղերՍննդի ոլորտում ոչ մի օտարերկրյա ներդրում չունենքՊուտինն ու Լուկաշենկոն Աբու Դաբիում քննարկել են եռակողմ բանակցություններըԹիվ 133 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարդու կմախք ու ոսկորներՌուսաստանի պատվիրակությունը ԱՄԷ-ում բանակցությունների վայր է ժամանել Դեսպանը նույնպես մտահոգված էր մեր բանտային վատ պայմաններիցՄահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ, պետքա մեռնե՞ն. ՕրբելյանԹրամփը դեմոկրատներին մեղադրել է իշխանությունը չարաշահելու մեջՈղբերգական դեպք՝ «Զվարթնոց»-ում. Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ դիԻրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում տանկերը բախվել է ականի Դատավորները պետք է ենթարկվեն օրենքին, սակայն ենթարկվում են Փաշինյանի պահանջինPolitico-ն բացահայտել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների երկրորդ օրվա քննարկման հավանական թեմանՀայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլումԱրսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի տրվելՆորվեգիայի վարչապետը չի բացառել Պուտինի հետ լրացուցիչ բանակցությունների հնարավորությունըՔննարկվել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման առաջնահերթությունները Իսպանիան վերսկսել է ռուսական գազի ներմուծումը սեպտեմբերին ընդմիջումից հետոՍտեփանավանում միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն Գրիգորյանը
Ամենադիտված