Իրանը հրթիռնե՞ր է տեղակայել Ադրբեջանի սահմանին. Դեպի ՀՀ ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք (տեսանյութ) Պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ) Դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել «Նուբարաշեն», «Գորիս» ՔԿՀ-ները կփակվեն. Երբ և ո՞րտեղ է նախատեսվում նոր ՔԿՀ-ներ կառուցել (տեսանյութ) «Մեզ ապագայից զրկում են»․ Gen Z-ի բողոքի ալիքը տարածվում է Եվրոպայում Երևան–Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարից տnւժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆ Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասում ապամոնտաժվել է 238 շենք-շինություն. Դատախազություն Փարիզի 170-ամյա հանրահայտ հանրախանութը սնանկության պաշտպանության տակ է հայտնվել Ինչո՞վ են պայմանավորված մահերը ՔԿՀ-ներում. Գալյանը մանրամասնում է (տեսանյութ) Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է 11 500 տարվա հնության կմախքներ․ գիտնականները հայտնաբերել են հին մարդկանց մինչ այդ անհայտ խումբը Միլիարդավոր ծախսերի ֆոնին ՔԿՀ-ներում լոգասենյակներ չկան․ մարդիկ 4-5 օրով չեն լողանում (տեսանյութ) 

Ինչ է ասել Ռոնալդուն Բարսեղյանին․ Տիգրանն անկեղծացել է

Սպորտ

Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» հարձակվող և Հայաստանի հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը «Nemzeti Sport»-ին տված հարցազրույցում խոսել է Պորտուգալիայի և Իռլանդիայի դեմ կայացած խաղերի, ինչպես նաև Հունգարիայի ընտրանու դեմ կայանալիք հանդիպման մասին։

«Պորտուգալիայի ընտրանու դեմ հանդիպումը շատ բարդ էր։ Մենք գիտեինք, թե ինչպիսի ֆուտբոլիստներ են խաղում մրցակցի կազմում. նրանք աշխարհի լավագույնների շարքում են, բազմաթիվ հաջողություններ ունեն թե՛ ակումբներում, թե՛ հավաքականներում, ներառյալ Ազգերի լիգայի տիտղոսը։ Պարզ էր, որ Պորտուգալիան ավելի ուժեղ է։ Հունգարիայի ընդամենը մեկ գոլով պարտությունը նրանց դեմ ցույց է տալիս, թե որքան ուժեղ է Մարկո Ռոսսիի թիմը»։

Հարցին, թե ինչ է խոսել Կրիշտիանու Ռոնալդուի հետ, Բարսեղյանը պատասխանել է.
«Ես սովորաբար չեմ խոսում նման բաների մասին, բայց «Nemzeti Sport»-ի ընթերցողների համար բացառություն կանեմ։ Երկրորդ խաղակեսի սկզբին, երբ նրանք երեք գոլի առավելություն ունեին, Ռոնալդուն ինձ հարցրեց, թե ինչու ենք այդքան խորը պաշտպանվում և չենք փորձում գոլ խփել։ Ես պատասխանեցի, որ դա այդքան հեշտ չէ։ Նա առաջարկեց՝ նախ ինքը գոլ կխփի, իսկ ես՝ պատասխան գոլը։ Ես համաձայնվեցի։ Կես րոպե անց նա խփեց գոլը և ցույց տվեց, որ հիմա իմ հերթն է։ Ես մի քանի հարված կատարեցի, բայց, ցավոք, գոլ չխփեցի»։

Ինչ վերաբերում է պորտուգալացիների վերաբերմունքին, Բարսեղյանը նշել է.

«Նրանք կոռեկտ էին, չէին արհամարհում մեզ։ Թունելում շատ ընկերական էին։ Ես ողջունեցի Ռոնալդուին, նա նույնպես կոռեկտ պատասխանեց»։

Հայաստանը 2:1 հաշվով հաղթել է Իռլանդիային։ Բարսեղյանը հաջողության գրավականը համարում է թիմի նվիրվածությունը.

«Մենք խաղացինք սրտով և մեծ ցանկությամբ։ Հանդիսատեսը մեզ մեծ աջակցություն ցույց տվեց։ Իռլանդացիները հոգնած էին Հունգարիայի դեմ խաղից և ճանապարհորդությունից։ Նրանք հիմնականում եզրային նետումներ էին կատարում, բայց մենք ամուր պաշտպանվեցինք։ Երևանում հաղթանակը մեծ տոն էր»։

Հարցին, թե ինչու ինքը չի իրացրել 11-մետրանոցը, Բարսեղյանը պատասխանել է.
«Ես հաճախ եմ խփել 11-մետրանոցներ, բայց եղել են նաև վրիպումներ։ Օրինակ, այս ամառ Չեմպիոնների լիգայում վրիպեցի, և մեր ակումբը դուրս մնաց։ Ինձ համար թիմի հաջողությունն ավելի կարևոր է, քան անձնական նվաճումները։ Նույնը վերաբերում է ավագի թևկապին. ես առաջնորդ եմ՝ անկախ դրանից»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը հրթիռնե՞ր է տեղակայել Ադրբեջանի սահմանին. Դեպի ՀՀ ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք (տեսանյութ) Լուկաշենկո. Թրամփը կանխել է եվրոպացիների կողմից միջուկային հակամարտություն սկսելըՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ) Դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել«Նուբարաշեն», «Գորիս» ՔԿՀ-ները կփակվեն. Երբ և ո՞րտեղ է նախատեսվում նոր ՔԿՀ-ներ կառուցել (տեսանյութ) Թրամփի՝ Ֆլորիդայի նստավայրի մոտ տեղադրվել է անօդաչու թռչող սարքերից պաշտպանող սարք«Մեզ ապագայից զրկում են»․ Gen Z-ի բողոքի ալիքը տարածվում է ԵվրոպայումԵրևան–Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարից տnւժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆ Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասում ապամոնտաժվել է 238 շենք-շինություն. ԴատախազությունՓարիզի 170-ամյա հանրահայտ հանրախանութը սնանկության պաշտպանության տակ է հայտնվելԻնչո՞վ են պայմանավորված մահերը ՔԿՀ-ներում. Գալյանը մանրամասնում է (տեսանյութ) Իրանն ու ԱՄՆ-ը դեռևս շատ հեռու են համաձայնության գալուցԱրենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է 11 500 տարվա հնության կմախքներ․ գիտնականները հայտնաբերել են հին մարդկանց մինչ այդ անհայտ խումբըԿիևը Ուկրաինայի զինված ուժերին հատկացրել է գրեթե 20 անգամ ավելի շատ գումար, քան առողջապահությանըՄիլիարդավոր ծախսերի ֆոնին ՔԿՀ-ներում լոգասենյակներ չկան․ մարդիկ 4-5 օրով չեն լողանում (տեսանյութ) 600 հազար ստորագրություն՝ CNews-ի դեմ․ ռասիստական սպանությունից հետո Ֆրանսիայում պահանջում են փակել հեռուստաալիքըՎրաստանն արտաքսել է 101 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների Թրամփը Իրանի հետ պատերազմի վրա ծախսված 30 միլիարդ դոլարը աննշան է անվանելԱդրբեջանի դեմ հայցերի հետկանչումը խաղաղության օրակարգի մաս է․ Մակունց (տեսանյութ) Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»Եվրոպան զորք է պատրաստում Ուկրաինայի համար․ 2 800 զինծառայող՝ Ռուսաստանի սահմանների մոտՓաշինյանի որոշմամբ հաստատվել է ԳԱԱ նախագահության կազմը. այն կգլխավորի ՀՀ նախագահը Աշխատավարձերի բարձրացման նախագծի հեղինակը Տիգրան Խաչատրյանն է, ես չեմ մասնակցել քննարկմանը.ՄակունցBloomberg. ԱՄՆ-ը կարող է խնդրել ՆԱՏՕ-ի երկրներին ավելացնել PURL ծրագրին կատարվող ներդրումները Հայտնի է՝ ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Բրյուսել Ասում եք՝ դե մենք ընտրվել ենք և ժողովուրդը թույլ է տվել ինչ ուզենանք անենք, դա է ստացվում. ՂազինյանBinance-ի 6.3 մլրդ դոլարի կիբերհարձակումը․ Հյուսիսային Կորեան հերքում է մեղադրանքներըՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Մոսկվա Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն մոտենում են մերձեցման․ համաձայնեցվել է նոր գործարքի նախագիծըԳազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ UFC-ի լեգենդը կոշտ քննադատել է Ծառուկյանին և սպառնալիքներ հնչեցրելՈրքա՞ն գումար է ծախսվել «Վարչաբենդի» վրա, և որքա՞ն հոնորար է ստացել թմբուկահարը․ ՂազարյանԻնչպե՞ս ենք դիվերսիֆիկացնելու արտահանումը, եթե դրա համար գումար նախատեսված չէ. Ֆարմանյան (տեսանյութ) Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Կարեկցում եմ ձեզ․ միայն ընդդիմադիրների նկատմամբ եք գործեր հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց (տեսանյութ) 2027թ-ի բյուջեով որքան գումար է հատկացվելու պետական գերատեսչություններին (տեսանյութ) Թունավոր մշուշը սրում է Ինդոնեզիայի հարաբերությունները Սինգապուրի ու Մալայզիայի հետՀունվարի 1-ից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մի շարք պլաստիկ ապրանքների վաճառքըԳյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մերձակայքում խոցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ 254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք Վանդալիզմ՝ Երևանում.վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակըՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովՖլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով մուլտիմիլիոնատեր գործարարը և ընտանիքը զոհվել ենԹուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է վիրավորվելԲՀԿ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին․ կուսակցության հայտարարությունըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 3-ինՀնդկաստանի ռազմածովային ուժերը 48-ժամյա գործողության արդյունքում ազատագրել են ծովահենների կողմից գրավված իրանական նավը․ փրկվել է 20 մարդՈւիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին
Ամենադիտված