21-ամյա վարորդը «Nissan»-ով Հրազդանի կիրճում հայտնվել է ճանապարի եզրին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Մուշեղ Պ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի եզրից դուրս՝ մասամբ Հրազդան գետի մոտ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել