Ներկայիս իշխանությունը պարտության համար մի դավաճանի հրապարակավ չեն բերել դատել. բողոքի ակցիա՝ ի աջակցություն Արսեն Ղուկասյանի
Հասարակություն
Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի առաջ՝ աջակցելու 44-օրյա պատերազմում անհետ կորած եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանին։
Լրագրողների հետ զրույցում 44-օրյա պատերազմում անմահացած Լևոն Գալստյանի հորեղբայրը՝ Սերգո Գալստյանը, նշել է, որ անընդունելի է Ղուկասյանի կալանավորումը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։
«Նրա սրտի վիրահատությունն արգելք է հանդիսանում ապօրինի կալանքի համար։ Ներկայիս իշխանությունը պարտության համար մի դավաճանի հրապարակավ չեն բերել դատել, հիմա դատում են այն մարդկանց, ովքեր 2020 թվականից Արցախում են եղել, որոնողա-փրկարարական աշխատանքերին են մասնակացել։ Այն մարդկանց, որոնք սրբորեն մասունքները հավաքել, ուղարկել են Հայաստան, իսկ ներկայիս իշխանությունները ԴՆԹ-ները պղծել են»,-ասաց նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)