Եղվարդում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Hayasa» մակնիշի մոտոցիկլը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևաքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունները:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար