Կարսի արդյունաբերության պալատի ղեկավարն անդրադարձել է տարածշրջանային կապուղիների ապաշրջափակմանը
Քաղաքական
Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի ղեկավար Քադիր Բոզանը խոսել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման մասին՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Վերջինս ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի» երկաթուղու շահագործման հանձնմամբ Բաքու-Թբիլիսի-Կարս գիծն ավելի կարժևորվի։
«Կարսը կդառնա Ասիայի և Եվրոպայի միջև իսկական խաչմերուկ, և մեր լոգիստիկ կենտրոնի կարևորությունը կշարունակի աճել։ Այս հնարավորությունն առավելագույնի հասցնելու համար կարևոր է արագորեն ավարտել Կարսում նախատեսված լոգիստիկ կենտրոնների նախագծերը, պարզեցնել մաքսային ընթացակարգերը և իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը կապահովի դյուրացումներ մեր արտահանողների համար։ Մենք ուշադիր հետևում ենք այս գործընթացներին»։
Բոզանը նաև համոզմունք է հայտնել, որ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին կարևոր դեր է խաղում լոգիստիկայի ոլորտում՝ կապելով Կարսը Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)