Եվրամիությունը նոր նախագիծ կսկսի Ուկրաինայի հետ միասին
Աշխարհ
Եվրամիության իշխանությունները նախատեսում են 2026 թվականի սկզբին Ուկրաինայի հետ համատեղ մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրության նախագիծ գործարկել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը, նրա խոսքը մեջբերում է Lenta-ն։
«Այժմ ընթանում է անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ դաշինքի նախագծի մշակումը, մենք հույս ունենք, որ այն կաշխատի արդեն հաջորդ տարվա սկզբին», - ասել է պաշտոնյան:
Կուբիլյուսի խոսքով՝ անմիջական արտադրությունը կգործարկվի եվրոպական երկրների տարածքում, իսկ այն կկառավարեն Ուկրաինայի մասնագետները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան