ԱՄՆ-ում հայտարարել են՝ Թրամփը պատրաստվում է պատերազմի
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատերազմ է ծրագրում Վենեսուելայում՝ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը տապալելու նպատակով: Այս մասին հայտարարել է կոնգրեսական-դեմոկրատ Ռաշիդա Թլաիբը, գրում է RIA Novosti-ն։
«Ոչ ոք չպետք է ունենա այնպիսի իշխանություն, որն այժմ ունի նախագահը, որը պատերազմ է ծրագրում Վենեսուելայում ռեժիմը փոխելու նպատակով», - ասել է կոնգրեսականը: Նրա խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը նույնպես չպետք է լիազորություններ ունենա Կարիբյան ավազանում «պարզապես մարդկանց սպանելու» համար:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը խոստացել էր, որ շուտով Վաշինգտոնը ցամաքային ռազմական գործողություններ կիրականացնի Վենեսուելայում: Նրա խոսքով՝ նման գործողություններն ուղղված կլինեն տեղական նարկոկարտելների դեմ պայքարին, որոնք ապահովում են ԱՄՆ-ում նարկոթրաֆիկի զգալի մասը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան