Թրամփը խոսել է միջուկային սուզանավերի մշակման գործում ԱՄՆ-ի գերազանցության մասին
ԱՄՆ
ԱՄՆ-ն զգալիորեն առաջ է մյուս երկրներից ռազմական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ միջուկային սուզանավերի մշակման ոլորտում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է իր զենքի արտադրության որակով և հնարավորություններով։ Նա հավելել է, որ մնացած բոլոր երկրները ցանկանում են զենք գնել Վաշինգտոնից։
«Մենք այնքան մեծ առաջընթաց ենք գրանցել միջուկային սուզանավերի ոլորտում, որ մոտ 25 տարով առաջ ենք մեր մրցակիցներից», - ընդգծել է Թրամփը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան