Արևմտյան կառույցները սատարում են էսօրվա իշխանություններին, շահով են շարժվում, այլ ոչ թե սկզբունքներով․ Սարգսյան
Քաղաքական
Հայաստանի ատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռները կախված են մի անձի կամքից: Ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել Դավիթի կողմից հանցավոր գործողության հետ, իր գործով դատական նիստից առաջ ասել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Մասիսի համայանքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը:
«Ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել՝ կապված Դավիթի կողմից հանցավոր գործունեության հետ, բացի դրանից, այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել։ Բնականաբար, այդ ժամկետը կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի պատժամիջոցի վրա»,- ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով արևմտյան և միջազգային կառույցների լռությանը կատարվողի նկատմամբ՝ նախկին նախագահն ասաց՝ նրանք չեն արձագանքում, քանի որ սատարում են ՀՀ գործող իշխանություններին։
«Ոչ թե սկզբունքներով, այլ շահով են շարժվում»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ իր օրոք սա չէր նրանց պատկերացրած ժողովրդավարությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)