Սերժ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը բավարարվեց․ «Դիզելի գործը» միացվեց Գիվի Հովհաննիսյանի վարույթում գտնվող գործին (տեսանյութ)
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, վերստին մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին վերագրվող, այսպես կոչված, «Դիզելի գործի» քննությունը՝ վառելիքի մատակարարումների ժամանակ ենթադրյալ չարաշահումների դեպքով:
Դատական նիստի մեկնարկին պարզվեց, որ այս գործով Գլխավոր դատախազության շահերը ներկայացնում են հանրային մեղադրողներ Կորյուն Սերոբյանն ու Արմեն Սմբատյանը:
Դատավարության մասնակիցները բացարկի միջնորդություններ չունեին, բայց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց այս գործը ևս միացնել ենթադրյալ կոռուպցիոն վարույթներին, որոնք քննվում են Հակակոռուպցիոն դատարանում՝ Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ:
Դատախազները առարկեցին:
Դատավոր Խաչիկ Ղազարյանը բավարարեց միջնորդությունը: Այս գործը միացվեց Գիվի Հովհաննիսյանի վարույթում գտնվող քրեական վարույթին: Դատական նիստը հայտարարվեց փակված:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում