Հուսով ենք՝ Թրամփը ոգու բավականաչափ ուժ կցուցաբերի․ Սիյարտո
Աշխարհ
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն խոսել է Եվրոպայում խաղաղության հաստատման մասին: Նրա խոսքերն է մեջբերում է բելառուսական News.by-ը։
Սիյարտոն Ռուսաստանի և ԱՄՆ-ի հնարավոր համաձայնագիրը անվանել է Եվրոպայում խաղաղության պայման: Նրա կարծիքով, երկրները պետք է կնքեն «համապարփակ» պայմանագիր:
Բացի այդ, Հունգարիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ոգու բավականաչափ ուժ կցուցաբերի, որպեսզի, չնայած եվրոպացիների քայքայիչ ջանքերին, նրան հաջողվի համաձայնագիր կնքել ռուսների հետ»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան