ՀՀ ԱԺ նախագահը և ՄԹ դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստան-Միացյալ Թագավորություն բազմոլորտ հարաբերությունների զարգացման և խորացման գործում:
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին ու միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, այնպես էլ անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)