Տեղյակ չեմ՝ ինչ կարգավիճակով է մասնակցել արարողությանը, ֆուտբոլ խաղալու օրն եմ նրան հանդիպել․ Տրդատ Սարգսյան
Քաղաքական
Որոշումը կայացվել է ապօրինի, Տեր Արամը կարգալույծ եղած չէ, և իր մատուցած պատարագն ընդունելի է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը։
Նա նշեց, որ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի կողմից մատուցած «պատարագին» մասնակից «ՔՊ–ական դպիրի» հետ ծանոթացել է ֆուտբոլային խաղի ժամանակ։
«Ինչո՞վ եք ենթադրում, որ դպիր է, տեղյակ չեմ՝ ինչ կարգավիճակով է մասնակցել արարողությանը։ Մամուլից տեսա, որ մեր երիտասարդական թևի անդամներից է եղել։ Կարող ենք ճշտել՝ ինչ կարգավիճակով է մասնակցել։ Ֆուտբոլ խաղալու օրն եմ նրան հանդիպել»,– ասաց նա։
Սարգսյանը նաև հորդորեց Վեհափառ Հայրապետին, որ «Աստծո ձայնը լսի և իր զավակին, եթե ունի, գնա՝ հայրություն անի»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)