Առաջիկայում տեղի կունենան Հայաստան-Գերմանիա միջկառավարական բանակցությունները
Քաղաքական
Առաջիկա օրերին տեղի կունենան Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջկառավարական բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:
«Բանակցությունների ընթացքում քննարկվելու և ձեռք են բերվելու պայմանավորվածություններ առաջիկա երկու տարիների ֆինանսական և տեխնիական համագործակցության առաջնահերթությունների վերաբերյալ: ՀՀ պատվիրակությունը գլխավորում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ ԳԴՀ պատվիրակությունը՝ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը:
Երկու երկրների պատվիրակությունների կազմում են բարձրաստիճան ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից: Բացի բարձրաստիճան հանդիպումներից, նախատեսվում է նաև հանդիպումներ գործարարների հետ: Բանակցություններին և բարձրաստիճան հանդիպումներին կմասնակցի նաև ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)