Արսեն Զախարյանը խփել է մրցաշրջանի իր առաջին գոլը՝ օգնելով «Սոսյեդադին» հաղթել Իսպանիայի գավաթը
Սպորտ
«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն մեկնաբանել է կիսապաշտպան Արսեն Զախարյանի խաղը:
«Ակումբում բոլորը գոհ են Արսենի վերջին խաղերից և այն փաստից, որ նա վերջապես երկարատև վնասվածքից հետո կարողացավ գոլ խփել։ Բոլորը հույս ունեն, որ Զախարյանը կշարունակի կատարելագործվել։ Արսենը, ինչպես բոլորը, ուրախ է այս հաղթանակից և պատրաստ է շաբաթ օրը կայանալիք բասկյան դերբիին», - Sport24-ի հաղորդմամբ, ասել է նա։
Նախօրեին «Ռեալ Սոսյեդադը» հաղթել է Նեգրեյրային Իսպանիայի գավաթի խաղարկությունում (3-0), և Զախարյանը գոլ է խփել։
Մինչև երեկ Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում մեկնարկային կազմում չէր խաղացել 246 օր և գոլ չէր խփել 2025 թվականի փետրվարից ի վեր։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան