Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվի բանտերում ապօրինի պահվող մեր հայրենակիցներին
Բլոգոսֆերա
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովրդին։
«Այս շատ առանձնահատուկ օրը ես կցանկանայի իմ ջերմ բարեմաղթանքները հղել բոլորիդ։ Թող խաղաղությունը, սերը և բարեկեցությունը միշտ ուղեկից լինեն ձեզ։ Մաղթում եմ ձեզ հաջողություն և քաջառողջություն այս տարի և հետագայում։
Ես չէի կարող գրել այս ուղերձը՝ առանց հատուկ անդրադարձի մեր այն հայրենակիցներին, որոնք ապօրինի պահվում են հարևան երկրի բանտերում։ Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի, թող աշխարհը վերջապես գործի հանուն արդարության և անկողմնակալության։
Շնորհավոր Ամանոր», – գրել է Մխիթարյանը։
Աղբյուրը՝ Armsport.am:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)