Նեթանյահուն թույլատրել է թիրախավորել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին առանց լրացուցիչ համաձայնության
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն թույլատրել է բանակին հարվածել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ առանց յուրաքանչյուր գործողությունը նախապես համաձայնեցնելու։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հաղորդում է The Times of Israel-ը։
Նրա խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) ստացել է լայն լիազորություններ՝ թիրախավորելու Իրանի ղեկավարության ներկայացուցիչներին՝ առանց հավելյալ հաստատման անհրաժեշտության։ Սա, ըստ պաշտոնյաների, ուղղված է Իրանի անվտանգության և ռազմական կառույցների դեմ ավելի արագ և արդյունավետ գործողությունների իրականացմանը։
Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խատիբի ոչնչացման մասին։ Միաժամանակ նշվել էր, որ նրա ազդեցությունը զիջում էր Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Ալի Լարիջանիին, որը ևս սպանվել էր ավելի վաղ հարձակման արդյունքում։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)