Չինաստան ուղևորվող ռուսական տանկերը կտրուկ փոխել է ուղղությունը
Համաշխարհային Մամուլ
Չինաստան ուղևորվող ռուսական նավթատար տանկերը փոխել է իր երթուղին և շարժվել դեպի Հնդկաստան։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը՝ նշելով, որ խոսքը Aqua Titan (Aframax դասի) նավի մասին է։
Տվյալների համաձայն՝ տանկերը հունվարի վերջում բեռնվել էր Բալթիկ ծովի նավահանգստում և սկզբում պետք է հասներ Չինաստանի Ժիճժաո նավահանգիստ։ Սակայն մարտի կեսերին նավը կտրուկ փոխել է ուղղությունը և այժմ սպասվում է, որ մարտի 21-ին կհասնի Հնդկաստանի Նյու Մանգալոր նավահանգիստ՝ Urals տեսակի ռուսական նավթի բեռով։
Vortexa վերլուծական ընկերության տվյալներով՝ վերջին շաբաթներին առնվազն յոթ նավթատար, որոնք տեղափոխում էին ռուսական նավթ, փոխել են իրենց վերջնական ուղղությունը՝ Չինաստանից վերաուղղվելով դեպի Հնդկաստան։ Նշվում է, որ հնդկական նավթավերամշակող գործարանները ակտիվորեն մեծացնում են ռուսական նավթի գնումները, ինչին նպաստել է նաև ԱՄՆ-ի կողմից սահմանափակումների ժամանակավոր մեղմացումը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)