Իրանը հայտարարում է՝ ավիահարվածների հետևանքով վնասվել է ավելի քան 93 հազար քաղաքացիական օբյեկտ
Իրան
Իրանի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ իսրայելա-ամերիկյան ավիահարվածների հետևանքով, պատերազմի հինգերորդ շաբաթում, վնասվել է 93 հազարից ավելի քաղաքացիական գույք։
Դրանցից 71 547-ը բնակելի տներ են տարբեր նահանգներում, իսկ 20 779-ը՝ առևտրային օբյեկտներ։ Միայն Թեհրանում վնասվել է 31 562 բնակելի և առևտրային միավոր։
Հարվածները թիրախավորել են նաև կենսական ենթակառուցվածքներ․ վնասվել է 295 առողջապահական և արտակարգ ծառայությունների հաստատություն, ինչպես նաև 600 դպրոց։
Պաշտոնյաների փոխանցմամբ՝ վնասվել է 48 գործող արտակարգ ծառայության մեքենա և 46 շտապօգնության ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը